ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նորից չեն հանդիպի, կհանդիպեն կրկին
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Համանախագահները կարեւորում են լարվածության թուլացման եւ հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո:
«Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրադրության, հետագա քայլերի շուրջ: Կողմերը քննարկել են որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշել են լարվածության թուլացման եւ հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: