Կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Այսօր պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարեհաջող զարգացումը», ինչպես նաև վստահություն է հայտնվել կապերի հետագա ամրապնդման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ադրբեջան այցի ավարտից հետո Թուրքիայի նախագահը կուղղվի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: