Պատերազմի վերահսկման հավանականությունը նույնն է ինչ մեկ ամիս առաջ
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նկատվող ակտիվությանը, նշեց՝ հակառակորդի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը հիմա կամ առաջիկա մեկ ամսում ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Հակառակորդը զինվում է, պատրաստվում է պատերազմի և չի թաքցնում դա: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը երբեք չի թաքցնում, որ պատրաստվում է «հետ նվաճել» իր կորցրածը: ՊՆ-ի կանխատեսումները հետևյալն են, որ հակառակորդի նմանատիպ գործողությունների պետք է պատրաստ լինել ցանկացած րոպեի, քանի որ ուժերն ու միջոցները բավականին խիտ են երկու կողմից։ Բայց, միևնույն ժամանակ, ասել, որ առաջիկա մեկ շաբաթում կամ ամսում պատերազմ սկսելու հավանականությունը ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ էր, սխալ կլինի»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն չի բացառում, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: Անդրադառնալով մարդկանց շրջանում նկատվող անհանգստությանը՝ նա նշեց՝ դա նորմալ է, սակայն խուճապ չկա: