Երկրային կյանքին հրաժեշտ տվեց սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը
Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո այսօր երեկոյան կյանքի 64-րդ տարում մահացել է սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Երկար տարիներ երգչուհին համառ պայքար էր մղում հիվանդության դեմ, բայց այսօր նա լքեց այս աշխարհը:
Top-News.am-ը ցավակցում է Նադեժդա Սարգսյանի դստերը՝ երգչուհի Էմմիին, ինչպես նաեւ ընտանիքի բոլոր անդամենրին: