Հրապարակվել է հայկական ԶՈՒ կրակի արդյունքում այրվող ադրբեջանական դիրքի տեսանյութը
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը:
Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը:
Հուլիսի 2-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտնեց, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,-ասաց նա: