Ի՞նչ նշանակություն կունենա Էրդողանի վերընտրվելը Թուրքիայի եւ աշխարհի համար
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հաղթական ելույթում հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի «Սիրիական հողերի ազատագրումը»: Հունվարից Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածների քրդական խմբերի դեմ, որոնց ահաբեկչական կազմակերպություններ է անվանում: Այս մասին ասված է CNN-ի հրապարակած հոդվածում:
Դրանում նշվում է, այս իրողությունը հարցականի տակ է դրել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ում նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի հարաբերությունները, քանի որ վերջինն օժանդակություն է ցուցաբերում Թուրքիայի կողմից թիրախավորված որոշ քրդական խմբերի: Դաշնակիցների հարաբերությունների սրման եւս մեկ պատճառ է դարձել Թուրքիայի կողմից Ռուսաստանից հեռահար հրթիռների ձեռքբերումը, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի՝ մինչ այդ գոյություն ունեցող անվտանգության համակարգին:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին. ԵՄ-ին անդամակցության Թուրքիայի երեսունամյա փորձերը, ենթադրվում է, ավելի կնվազեցնեն դրա հավանականությունը՝ կապված Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման մասին աճող անհանգստության հետ: Չնայած հեղինակները նշում են, թե սա առաջին ընտրությունն էր, որում Էրդողանը հաղթել է առանց ԵՄ-ին քննադատելու, ուստի չի բացառվում, որ Թուրքիան փորձի լավացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ տնտեսական նկատառումներով:
Հեղինակների խոսքով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շարունակաբար հիմնվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքի եւ մահմեդական աշխարհի երկրների հետ հարաբերությունների վերակառուցման վրա: Անկարայի հայտարարած այս «կապերի» ամրապնդման ծրագրերով էլ զբաղվում է երկրի Զարգացման գործակալությունը (TIKA), որը շարունակ նախագծեր է ներկայացնում Բալկանների, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում:
Դրա օրինակն է այն, որ Թուրքիան իր ամենամեծ արտասահմանյան ռազմաբազան տեղակայել է Սոմալիում՝ վարժեցնելով զինվորներին ու զարգացման ծրագրեր կիրառելով երկրի տարածքում: Պատահական չէ, որ Էրդողանը տվյալ տարածաշրջանի երկրներ մեկնելիս իր հետ տանում է տնտեսական եւ առեւտրային փորձագետների խմբեր: