Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին (լուսանկար)

Այս թեմայով
- Հաճելիորեն զարմացած եմ. հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինն այցելել է Եղեգիս
- «Հայ ընկերներ, ձեր գումարներն ինձ չեն հասնում». Լապշինի արձագանքը ադրբեջանցիներին
- Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին
- Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղեկացրել է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պատահաբար հանդիպելու մասին:
Բլոգերն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վաշինգտոնում պատահաբար հանդիպեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որը զարմանալիորեն բաց և ուրախ անձնավորություն է»,-գրել է Լապշինը՝ հավելելով, որ Սարգսյանը պետության առաջին դեմքերին բնորոշ ձևականություններ չունի:
Բլոգերը նաև կանխատեսել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հետևյալ բովանդակությամբ հայտարարություններ. «Լապշինն ինքն իրեն հանձնեց: Հաղթանակած Նավթաստանի (նկատի ունի Ադրբեջանը) հետախուզությունը որսացել է նախագահի (Արմեն Սարգսյանի) հետ արված լուսանկար, դա նշանակում է, որ նա (Լապշինը) հաստատ փող է ստացել դաշնակներից»:
Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակում» էր ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Բաքվի Ծանր հանցագործությունները քննող դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր Լապշինի գործով դատավճիռը. նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում է շնորհել Լապշինին: