Ադամ Շիֆը կոչ է արել չշնորհավորել Էրդողանին
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Ռեջեփ Էրդողանին չշնորհավորել Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Էրդողանը Թուրքիայում կայացած ընտրություններում «հաղթեց» ձերբակալություններով եւ բռնությամբ ընդդիմությանը ոչնչացնելու, ինչպես նաեւ մամուլի ազատությունը ճնշելու ճանապարհով: Թուրքիայի մուտքն ինքնակալություն եւս մեկ հիշեցում է այն մասին, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է ամբողջ աշխարհում: Մի՛ շնորհավորեք (Էրդողանին)»,- Twitter-ում գրել է Շիֆը: