Մթերքներ, որոնք կարելի է ուտել ուշ երեկոյան
Առանց ավելորդ ջանքերի նիհարել ցանկացող շատ աղջիկներ նախընտրում են քաղցը, հատկապես երեկոները ուտելիքից հրաժարվելը, սակայն սննդաբանները պնդում են, որ թեթև նախուտեստները հագեցած օրվա վերջում օգտակար են թե կազմվածքի, թե առողջության համար՝ գրում է cosmo.com.ua-ը:
Երեկոյան թույլատրելի մթերքների ցանկում են անյուղ կաթնամթերքը, թռչնամիսը, մյուսլին, 40 գրամից ոչ շատ ընկուզեղենը, խորոված խնձորը, հումուսը, առանց կաթի և շաքարի շիլաները:
Այս մթերքները բարելավում են նյութափոխանակությունը և օրգանիզմը սնում են անհրաժեշտ միկրոէլեմենտներով:
Պետք է հիշել, սակայն, որ ուտել կարելի է քնելուց մեկ- մեկուկես ժամ առաջ: