«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում օգտվել են մարմնավաճառների ծառայություններից
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում իրենց աշխատելու ժամանակ օգտվել են տեղացի մարմնավաճառների ծառայություններից: Հունիսի 21-ին այս մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախկին աշխատակցուհիների վկայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանց տվյալներով՝ նման պրակտիկան լայնորեն տարածված Է եղել, իսկ որոշ դեպքերում տեղական բնակչությունը նույնիսկ հնարավորություն Է ունեցել դեղորայք ստանալու ինտիմ բնույթի ծառայությունների տրամադրման դիմաց: Ինչպես նշում Է կազմակերպության նախկին աշխատակցուհին, նման դեպքեր են տեղի ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քենիան եւ Լիբերիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: