Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ Իրանի համատեղ աշխատանքի հնարավորությունը
Իրանի արատաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ իր երկրի համատեղ աշխատանքի հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի քաղաքական մի շարք սկզբունքներից, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտումները եւ «տնտեսական ագրեսիան» իրանական ժողովրդի նկատմամբ:
«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում» վերտառությամբ իր նյութում իրանցի նախարարը, ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հայտարարությունների, ներկայացրել Է «ԱՄՆ-ի իշխանություններին իրանական ժողովրդի արդարացի պահանջների կարճ ցուցակը»:
Նրա խոսքով՝ դրանում «կարող Է տեղ գտնել» Վաշինգտոնի հրաժարումը սպառնալիքների եւ ուժի կիրառման քաղաքականությունից եւ տարածաշրջան, այդ թվում՝ Իրաք, Աֆղանստան եւ Պարսից ծոցի երկրներ ներխուժման հետեւանքների ընդունումը»: Բացի այդ, Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք Է «անհապաղ դադարեցնի խախտել Գործողությունների համատեղ համապարպակ ծրագիրը» եւ «վերջ դնի ագրեսորներին զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումներին»:
«Եթե ամերիկյան իշխանություններն արիակամ գտնվեն ու այդ սկզբունքնեից հրաժարվեն խոսքով ու գործով, նրանց միջազգային մեկուսացումը կավարտվի, եւ աշխարհում, այդ թվում՝ Իրանում, կստեղծվի ԱՄՆ-ի նոր կերպարը, ինչը հնարավորություն կտա համատեղ ջանքերով ապահովել անվտանգությունը, կայունությունն ու համապարփակ կայուն զարգացումը»,- գրել Է Զարիֆը Iran Daily թերթի կայքում հրապարակված «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում» վերտառությամբ իր նյութում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:
Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: