Ալժիրում ինտերնետը կանջատեն՝ դպրոցական քննություններին չխանգարելու համար
Ալժիրի իշխանությունները երկրով մեկ կանջատեն ինտերնետը, ինչն արվելու է դպրոցներում քննական շրջանի մեկնարկի կապակցությամբ:
Ինչպես նշում է bbc.com-ը, բնակիչները ժամանակավորապես կզրկվեն համացանցի հասանելիությունից, որպեսզի աշակերտները քննությունների ժամանակ խաբելու հնարավորություն չունենան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինտերնետը կանջատվի մեկ ժամով՝ յուրաքանչյուր քննության մեկնարկից անմիջապես առաջ: Անջատումները տեղի են ունենալու հունիսի 20-25-ը:
Հայտնի է, որ իշխանությունները ստիպված են եղել նման քայլի դիմել 2016թ. տեղի ունեցածից հետո, երբ քննական շրջանում արձանագրվել է զանգվածային խարդախություն. հարցերը համացանցում էին հայտնվել քննությունից առաջ և դրա ընթացքում:
Երկրի կրթության նախարար Նուրիա Բենղաբրիթը հայտնել է, որ քննական շրջանում ամբողջովին արգելափակվելու է Facebook-ի հասանելիությունը: