Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հիմա էլ տիեզերքը չեն կարողանում կիսել
Այս թեմայով
- Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ
- Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
- Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
Ռուսաստանին անհանգստացրել են «տիեզերքում գերիշխանություն» ունենալու և հատուկ ռազմական ճյուղ՝ «տիեզերական ուժեր» ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Թրամփի այն խոսքերին, թե «Ամերիկան միշտ առաջինը կլինի տիեզերքում և թույլ չի տա Ռուսաստանին, Չինաստանին կամ մեկ այլ երկրի անցնել իրեն»:
Զախարովան մեղադրել է ԱՄՆ-ին այդպիսով «ռազմական գործողություններ կազմակերպելու նպատակ ունենալու» մեջ՝ վստահեցնելով, թե Ռուսաստանի նույնատիպ ուժերը «բացառապես պաշտպանական» նպատակով են ստեղծված: