Մոսկվայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 50 մարդ
Մոսկվայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է շուրջ 50 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին։
Հայտնի է, որ տարհանվածներից 25-ը երեխաներ են։
«Հրդեհի օջախը գտնվել է Белые аллеи («Սպիտակ ծառուղիներ») հյուրանոցի մասնաշենքերից մեկում»,-փոխանցում է աղբյուրը։
Նշվում է նաև, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայում պարզվում են հրդեհի բռնկման պատճառները։