«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 88 կողմ ձայներով:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ այս օրենքի հետ կապված ունեին որոշակի մտահոգություններ, որը հանվել է:
«Կոմպրոմիսը գտնված է, և դաշինքը քվեարկում է կողմ»,-ասաց նա:
ԱԺ-ն ընդունեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը՝ 86 կողմ, 1 դեմ քվեարկությամբ:
ԱԺ-ն ընդունեց նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: