Գերմանիայում ոզնիները լիկյոր են գտել ու հարբել
Գերմանական Թյուրինգիա երկրամասի Էրֆուրտ քաղաքում ոզնիները լիկյորով շուռ տված շիշ են գտել, խմել պարունակությունն ու հարբել: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել քաղաքի բնակչուհու ահազանգով, որը գրեթե անշարժացած վիճակում է հայտնաբերել կենդանիներին:
Ոստիկանները Facebook-ում գրառում են արել միջադեպի մասին՝ կատակով «երկու փշոտ հարբեցող» անվանելով ոզնիներին: Նրանք տեղեկացրել են, որ գտել են ոզնիներին խաղահրապարակի մոտակայքում և ուղարկել նրանց կենդանաբանական այգի:
«Չափազանց բարդ էր պարզել նրանց ինքնությունը, քանի որ երկուսի մոտ էլ աղոտ հիշողություններ են պահպանվել տեղի ունեցածի մասին», - կատակել են ոստիկանները:
Դրանից բացի, ոստիկանները կոչ են արել քաղաքի բնակիչներին ավելի ուշադիր լինել ու լուրջ վերաբերվել աղբի տեղավորմանը, քանի որ սխալների դեպքում աղբը կարող է վնասել շրջակա միջավայրին ու կենդանիներին: