Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող
Հարցում

«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ». Նատիի բնակիչների նամակը Նիկոլ Փաշինյանին

«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ, ջուրն են ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը», Նատիի բնակիչների նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի շուրջ 120 բնակիչ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

Նրանք պահանջում են երաշխիք, որ իրենք, իրենց այգիները, անասունները, շրջապատող միջավայրը չեն վնասվի «ԱրմՕյլ» ընկերության կողմից ապօրինի կառուցվող նավթավերամշակման գործարանի գործունեության արդյունքում:

Նամակում մասնավորապես ասված է.

««Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում մինչև օրս առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան:

Նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:

«ԱրմՕյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, հետևաբար, չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն և շարունակում է ապօրինաբար մեր տների, գործարանների և այգիների կողքին կառուցել միջավայրի համար խիստ վտանգավոր օբյեկտ:

Խնդրին դեռ անցած տարվանից տեղյակ է պահվել ՀՀ բնապահպանության նախարարությունը, խնդրին տեղյակ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, խնդրին տեղյակ է դատախազությունը, խնդրին տեղյակ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը, Քաղաքաշինական պետական տեսչությունը:

…Մեր կողմից հասցեագրված նամակներն անարձագանք չեն մնում այն իմաստով, որ եթե ես եմ նամակի հեղինակը, այսինչ այսինչյանս, ապա պետք է ակնկալեմ, որ պետք է ինձ ահաբեկեն կամ վախեցնեն, որն արդեն իսկ մի քանի անգամ տեղի է ունեցել:

Գործարանի կառուցման թույլտվություն որպես այդպիսին չկա ոչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոչ էլ առավել ևս ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ հողատարածքի գյուղատնտեսական նշանակությունը փոխվել է առանց փորձաքննության: Կառուցվող գործարանը բնակավայրից տառացի 20 մետր է հեռու և քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չէ: Այս մասին մենք տեղեկացրել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից ստացել ենք նամակ այն մասին, որ իրենք տեղյակ չեն Նատի թաղամասում կառուցվող պայթունավտանգ գործարանի մասին: Նախարարությանը հասցեագրված նամակից 4 ամիս ավել է անցել, սակայն մենք պատասխան չունենք և անգամ չգիտենք` պահպանված են գործարանում հրդեհային անվտանգության նորմերը և այլևայլ չափորոշիչներ, թե` ոչ, գործարանի շահագործումը մեր կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ:

Մեր բազմաթիվ նամակների արդյունք է եղել միայն այն, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «ԱրմՕյլ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Մեզ համար հարցն օրակարգային է, տարածքում են գտնվում էկո սննդամթերքի արտադրություններ, կաթնամթերքի «Անի» գործարանը, ընկույզի յուղ պատրաստող գործարանը իր ընկույզի այգիներով, չրեր արտադրող մեկ այլ գործարան ու կոնյակի ու սուրճի գործարաններ, անասնակերի գործարանը: Կոպիտ հաշվարկով վտանգի տակ է դրվում 600 հոգու աշխատատեղ, ջուրն ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը:

… Մենք` բնակիչներս, բազմիցս դեռ նախկին կառավարության օրոք հարյուրավոր նամակներով դիմել ենք պետական գերատեսչություններին, լրատվամիջոցներին` նրանց ուշադրությունը սևեռելով այս բնապահպանական աղետի վրա, բայց քանի որ մեղավորներն այս գործում շատ են, այն շարունակաբար անտեսվել է:

Պարոն ժողովրդական վարչապետ Փաշինյան, մենք հավատացել ենք Ձեր արդարությանը, մի թողեք, որ Եղվարդ քաղաքի ղեկավար Նորիկ Սարգսյանը մեզ արհամարհի, ոտնահարելով մեր իրավունքները, մեր երեխաների առողջ միջավայրում ապրելու իրավունքը խլի:

Նորիկ Սարգսյանը «ԱրմՕյլ» ՓԲԸ-ին 18 սեպտեմբերի 2015 թվականի N306 որոշմամբ Եղվարդ քաղաքի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.4906 քմ մակերոսով հողատարածքի նշանակությունը ապօրինաբար փոխել է արտադրական օբյեկտ կառուցելու համար` ոտնահարելով իմ և իմ թաղամասի բնակիչների իրավունքները:

Պարոն վարչապետ, պահանջում ենք երաշխիք, որ մենք, մեր այգիները, անասունները, մեզ շրջապատող միջավայրը չի վնասվի այս անօրինական շինության գործածության հետևանքով:

Միայն մեկ տարի անց հեղափոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan