Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 349 մարդ
Ճապոնիայի Օսակա եւ Հիոգո պրեֆեկտուրաներում եկրաշարժի ժամանակ տուժածների թիվը հասել է մինչեւ 349 մարդու, հայտնում է NHK-ն:
Հաղորդվում է նաեւ 3 զոհի մասին, որոնց թվում մեկ 9-ամյա աղջիկ եւ 2 տղամարդ:
6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 18-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է պրեֆեկտուրայի հյուսիսում: Տակացուկի քաղաքում երկրաշարժի հետեւանքով շենքում հրդեհ է բռնկվել: Մի քանի քաղաքներից հայտնում են շենքերի վնասման մասին, խափանվել է երկաթուղային երթեւեկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի հետեւանքով Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում տուժել է առնվազն 217 մարդ: