ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր»-ից հրթիռի արձակման տեսանյութը (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր էջում հրապարակել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրից բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը: Այն նկարահանվել է ռազմաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ, գրում է tvzvezda.ru-ն:
Զորավարժություններն անց են կացվել Արևելյան ռազմական շրջանում:
«Իսկանդերները» նախատեսված են հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և դրանց կողմից պաշտպանվող օբյեկտների ոչնչացման համար: 2017 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի բանակի զինանոցում եղել է ավելի քան 70 նման համալիր:
«Իսկանդեր-Մ»-ը կարող է օգտագործել երկու տեսակի հրթիռ՝ բալիստիկ և թևավոր: