Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրեց նաեւ Բուլղարիան
Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասված է այս առիթով Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հրապարակած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Ապրիլի 11-ին ՀՀ Ազգայի ժողովը միաձայն վավերացրեց համաձայնագիրը: Փաստաթուղթը վավերացրել են նաեւ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Լեհաստանի խորհրդարանները: