Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել, Մինսկ եւ Բեռլին
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչեւ ընթացիկ ամսվա վերջ կայցելի Բրյուսել, Մինսկ եւ Բեռլին: Այս մասին հունիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հունիսի 20-21-ը նախատեսված է նախարարի այցը Բրյուսել, որտեղ տեղի կունենա Համագործակցության խորհրդի առաջին նիստը, եւ հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հունիսի 22-ին ԱԳ նախարարը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 28-29-ը նախատեսված է այց Բեռլին:
Հունիսի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունների մանակցությամբ նիստ կանցկացվի Երեւանում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am