Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է 2 քաղաքացու դանակահարությամբ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի հետին մակերեսի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com- ի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն և 22-ամյա Գևորգ Հ.-ն։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Հ.-ն է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է որպես անվտանգության ծառայող։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն և 22-ամյա Գևորգ Հ.-ն և որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ըստ տեղեկություններոի` ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Հ.-ն է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է որպես անվտանգության ծառայող։