Մահացել է Իգոր Մուրադյանը
Այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը:
Նա երկար ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ, բուժվում էր ԱՄՆ -ում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան: Ընկերներից մեկի պատմելով, ԱՄՆ-ում դիտելով հայաստանյան իրադարձությունների մասին պատմող տեսանյութերն ու լուսանկարներն ասել է՝ իսկ ես այստեղ ինչ եմ անում, Երեւան գնալու ժամանակն է:
Top-News.am