Լարված իրավիճակ Նալբանդյան փողոցում. ԱԱԾ-ի մոտ Մանվել Գրիգորյանի աջակիցները բախվեցին ոստիկանների հետ (Ուղիղ միացում)
Այս թեմայով
ԱԱԾ շենքի դիմաց այս պահին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարտական ընկերներն ու աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում:
Նշենք, որ այս պահին Նալբանդյան փողոցում մեծ թվով ոստիկաններ կան, նրանց եւ Մանվել Գրիգորյանի աջակիցների միջեւ բախում տեղի ունեցավ:
Մանվել Գրիգորյանի աջակիցները նստել են փողոցում եւ փակել են Նալբանդյան փողոցը, նրանք վանկարկում են «Ազատություն»: