Հաղորդավարուհու զգեստն ընդհատել է ուղիղ հեռարձակումը
Քուվեյթում հաղորդավարուհի Ամալ էլ Ավադին աշխատանքից հեռացվել է շոուի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Metro պարբերականը հայտնում է, որ հեռուստադիտողի դժգոհության համար առիթ է դարձել նրա զգեստը։
Եթերի ժամանակ էլ Ավադին լսել է, որ խմբագիրները հրամայել են անհապաղ դադարեցնել հեռարձակումը: 29-ամյա աղջկան գրեթե միանգամից հեռացրել են հեռուստաալիքում աշխատանքից։ Ավելի ուշ աղջիկը նշել է, որ պայմանագրում նշված ոչ մի կետ չի խախտել։
Պարզվել է՝ աղջկան հեռացրել են, քանի որ հանդիսատեսին վրդովեցրել է նրա զգեստը։ Նրանց կարծիքով՝ նման հագուստ չի կարելի հագնել մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսին։
Ըստ լուրերի՝ էլ Ավադիին հեռացնելու նախաձեռնությունը բարձրաստիճան անձանցից մեկին է պատկանում։