Բարեփոխումները կարող են հաջողություն ունենալ նույնիսկ Ռուսաստանի ստվերում. The Washington Post-ը Հայաստանի մասին
Հանրահայտ լրագրող Դևիդ Իգնաթիուսը The Washington Post-ի իր հոդվածում գրում է.
«Ժամանակը Հայաստանի հեղափոխականների կողմից չէ. ներքաղաքական խաղացողների և հարևանների կողմից իրականացվող ճնշումները կարող են չեզոքացնել վարչապետ Սերժ Սարգսյանի արմատացած մոսկվայամետ կառավարությանը գահընկեց արած բողոքի շարժման ձեռքբերումները»:
Իգնաթիուսը համարում է, որ հայկական հեղափոխությունը ցույց տվեց, որ ժողովրդավարական բարեփոխումները կարող են հաջողություն ունենալ նույնիսկ Ռուսաստանի ստվերում: Երևան կատարած այցի շրջանակներում լրագրողը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Նախորդ ուրբաթ օրը Փաշինյանը զրուցում էր ինձ հետ Հանրապետության հրապարակի իր մեծ գրասենյակում՝ մայրաքաղաքի կենտրոնում: Նա փոքր-ինչ անսովոր տեսք ուներ մուգ, գործնական կոստյումով: Նրա հանրահայտ կերպարը շապիկով տղան է, ով գլխավորել է մայրաքաղաքի ցույցերը, որոնք այնքան մեծացան, որ կաթվածահար արեցին կառավարությանը»:
«Երևանում նախորդ հանգստյան օրերին ես որոշ տեղեկություններ եմ լսել քաղաքական գործիչներից այն մասին, որ եթե չստանա նոր խոստումներ հավատարմության մասին, ապա կարող է կասեցնել զենքի վաճառքը, որից կախված է Հայաստանը հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտության պարագայում»:
Իգնաթիուսին տված հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ իր առաջնային խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, քանի որ «մարդկանց արդեն հիասթափեցրել է այս իրավիճակը»:
Փաշինյանի կառավարության ձգտումը երկրի տնտեսության կարևոր ոլորտներում առկա մոնոպոլիայի վերացումն է: Ազգային անվտանգության հարցով նոր խորհրդական Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանալու հնարավորություն կունեն, եթե նոր կառավարությունը իր գործունեությունը թափանցիկ դարձնի:
«Ես չեմ պատրաստվում հրամաններ տալ դատավորներին,- պնդում է Փաշինյանը, միաժամանակ նաև զգուշացնում է,- մենք կփորձենք բացահայտել և պատասխանատվության ենթարկել ամենակոռումպացվածներին»: