Էջմիածնում ոստիկանությունը շրջապատել է Mercedes G 550 մեքենան՝ դրանում զենք-զինամթերք լինելու պատճառով
Այս թեմայով
Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակից քիչ հեռու կայանված 01 ON 045 պետհամարանիշով Mercedes G 550 մեքենայում ոստիկանները զենքեր են հայտնաբերել։ Այս մասին Էջմիածնից տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը:
Ոստիկանությունը ժապավենով փակել է մեքենայի շրջակայքը։ Տեղում հավաքված ոստիկանները չպատասխանեցին հարցերին՝ խնդրելով դիմել մամուլի ծառայությանը։
Իսկ ականատեսները նշում են, որ ոստիկանությունը մեքենան շրջապատել է՝ դրանում զենք-զինամթերք լինելու պատճառով։