Բրազիլիայի նախկին նախագահը բանտից մեկնաբանելու է 2018-ի ԱԱ հանդիպումները
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար, մեկնաբանելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները Rede TV հեռուստաալիքով։ Այս մասին ասվում է Facebook-յան էջում, տեսագրության մեջ Սիլվայի մասնակցության մասին պատմոմ է մարզական մեկնաբան Խոսե Տրայանոն, փոխանցում է ՌԲԿ-ն։
«TVT-ն ու Brasil Atual ռադիոն նոր մեկնաբան ունեն»-,- ասել է Տրայանոն, պարզաբանելով, որ խոսքը դա Սիլվայի մասին է։
Ակնկալվում է, որ նախկին նախագահը ձայնագրելու է հանդիպումների մասին իր տպավորությունները ու ուղարկելու է դրանք խմբագրություն, որպեսզի ցուցադրեն «Papo com Zé Trajano» հաղորդման ժամանակ, որից հետո դրանք կարդալու են եթերում։ Առաջին մեկնաբանությունը եթեր կհեռարձակվի հունիսի 18-ին, երբ Բրազիլիան խաղա Շվեյցարիայի հետ։
Նախկին նախագահը ապրիլի 7-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Կոռուպցիայի մեջ մեղադրանքով դա Սիլվան դեռ 2016-ին էր կանգնել դատարանի առաջ, իսկ 2017-ին նրան իննուկես տարվա ազատազրկման էին դատապարտել, հետագայում այդ ժամկետը երկարացվել է։
Դա Սիլվան հերքում է իր մեղավորությունը։ Նրա խոսքով՝ իր դեմ գործ են հարուցել, որպեսզի թույլ չտան մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին։