ԱՄՆ-ում ուժեղ քամին օդ է բարձրացրել զուգարանային խցիկները (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կոլորադո նահանգի Քոմերս Սիթի քաղաքում ուժեղ քամին օդ է բարձրացրել զուգարանային խցիկները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է UPI տեղեկատվական պորտալը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է անսպասելիորեն ուժգնացած քամին օդ բարձրացնում թեթև իրերն ու պոկում վրանը: Մարդիկ դժվարությամբ են ոտքի վրա մնում, ոմանք նախընտրում են պառկել գետնին կամ պատշպանել երեխաներին օդում հայտնված աղբից:
Սկզբում քամին մայթով է քարշ տվել զուգարանային խցիկները, այնուհետև օդ է բարձրացրել դրանք: Թռչելու ընթացքում զուգարանների պարունակությունը դուրս է թափվել: