51 ճտերին լողալու տանող սագ մայրիկը հիացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Եթե համոզված եք, որ երկու կամ երեք երեխայի մասին հոգ տանելը տանջալի ու հոգնեցուցիչ գործ է, ապա մի քանի րոպե տրամադրեք և ուսումնասիրեք ստորև ներկայացված ֆոտոշարքը, գրում է Daily Mail-ը՝ ցուցադրելով 51 ճտերին լողալու տարած սագ մայրիկին պատկերող լուսանկարները:
Նշվում է, որ ուշագրավ ֆոտոշարքն արվել է Կանադայում գտնվող լճերից մեկի մոտ՝ լուսանկարիչ Ջո Չովանյեցի կողմից:
«Երբ տեսա սագերին ու նրանց ճտերին, չկարողացա զսպել ոգևորությունս: Ես բադերին ու սագերին լուսանկարելու մեծ փորձ ունեմ, ու ճտերի առավելագույն քանակը, որ տեսել էի, 15-20 էր, և ոչ 51»,-նշել է լուսանկարիչը:
Աղբյուրը հավելում է, որ ուշագրավ կադրերը համացանցում հայտնվելուց հետո շատ են դուր եկել օգտատերերին: