Թուրքիայի տնտեսությանը հրաշքն էլ չի փրկի․ Տարոն Աջեմօղլու
Ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն թուրքական Medyascope-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի տնտեսության ողբերգական վիճակին։
Տարոն Աջեմօղլուն նշել է, թե Թուրքիայի տնտեսությունն այն աստիճան անհույս է, որ նույնիսկ հրաշքը չի փրկի այն։ Աջեմօղլուի խոսքով՝ իշխանությունները պետք է կանգնեցնեն լիրայի սրընթաց արժեզրկումը, վերահսկողության տակ վերցնեն ինֆլացիան եւ մտածեն թե ինչպես կարելի է ներդրումներն ավելացնել։
«Թուրքիայի ներկայիս տնտեսական խնդիրները նախորդ տարիներից մնացած խնդիրների հետեւանք է։ Թուրքիայում տնտեսակն աճը եղել է շինարարության եւ սպառման հաշվին։ Չի եղել որակյալ աճ։ Այդ անհավասարակշռություններն ու ֆինանսական վատ քաղաքականությունը այսօր փաստի առաջ են կանգնեցրել թուրքական տնտեսությանը»,-ասել է Տարոն Աջեմօղլուն։