Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ աշխարհի գավաթի խաղերում կհաղթի Մադրիդի «Ռեալը»
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, պատասխանելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վերաբերյալ լրագրողների հարցերին, փորձել է խելացի երևալ, սակայն անմիտ պատասխան տալով՝ հիմարի տպավորություն է թողել: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Լրագրողների հարցին, թե ըստ պատգամավորի, ո՞ր թիմն է հաղթելու աշխարհի գավաթի խաղերում, պատգամավորը վստահաբար պատասխանել է՝ «Ռեալ» (Մադրիդ) ֆուտբոլային ակումբը: Ադրբեջանցի պատգամավորը, խոսելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունից, չգիտի, որ խաղարկությանը մասնակցում են երկրների հավաքականները, այլ ոչ թե ֆուտբոլային ակումբները: