Թբիլիսիում ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցը ոստիկանությունը ցրել է։ Ոստիկանները նաեւ ապամոնտաժել են այնտեղ հաստատված վրանները եւ տարել «Մի՛ սպանիր ինձ» գրառմամբ վահանակները, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։
Բողոքի ակցիայի վայրում դիմակայություն է տեղի ունեցել «Ազգային շարժման», նրա կողմնակիցների եւ իրավապահների միջեւ։ Դիմակայության ժամանակ Ռուսթավելի պողոտայում ձերբակալվել են մի քանի մարդ, նրանց թվում՝ «Ազգային շարժման» առաջնորդ եւ խորհրդարանի պատգամավոր Նիկա Մելիյան, Թբիլիսիի քաղաքական խորհրդի պատգամավոր Իրակլի Նադիրաձեն, «Միացյալ ազգային շարժման» անդամ Լեւան Խաբեիշվիլին, «Նոր Վրաստան»-ի անդամ Գեորգի Խաբուրզանիա եւ այլք։