Ադրբեջանը բելառուսական «Պոլոնեզներ» է ձեռք բերել (լուսանկարներ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի մասնակցել է երկրի պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի զորամասի բացմանը, հաղորդում է minval.az-ը: Ինչպես գրում է կայքը, Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում երևում են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Ապրիլին ռուսական «Коммерсант»-ը գրել էր, որ 2018 թվականին Բելառուսը պատրաստվում է անցնել 10 հատ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը: Համակարգի հնարավոր պատվիրատու էր նշվում Ադրբեջանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 2017 թվականին այցելել է Մինսկ, որտեղ ծանոթացել է համակարգերի արտադրման տեխնոլոգիային: