Ադրբեջանում թունաքիմիկատներից առնվազն 20 մարդ է թունավորվել
Ադրբեջանի Սաատլինի շրջանի հիվանդանոց 23 մարդ է տեղափոխվել՝ սուր քիմիական թունավորման ախտանշաններով։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Նշվում է, որ բոլոր թունավորվածներն աշխատել են բամբակի դաշտում։ Տուժածների առողջական վիճակի մասին ոչինչ չի ասվում։
Ըստ նախնական տարբերակի՝ զանգվածային թունավորման պատճառ կարող էր դառնալ քիմիական նյութը, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարում։ Գործի առթիվ հետաքննություն է ընթանում։