SpaceX-ը որոշել է զբոսաշրջիկների ուղեւորությունը դեպի Լուսին հետաձգել
SpaceX-ը որոշել է զբոսաշրջիկների ուղեւորությունը դեպի Լուսին հետաձգել մինչեւ հաջորդ տարվա կեսը: Wall Street Journal-ը հաղորդում է, որ դեպի Լուսին թռիչքները հետաձգվել են մինչեւ 2019-ի կեսերը, կամ հնարավոր է, էլ ավելի ուշ:
«Հետաձգման պատճառն անհայտ է, բայց վկայում է այն մասին, որ տեխնիկական եւ արտադրական խնդիրները խախտում են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի՝ Արեգակնային համակարգը հետազոտելու ծրագրերը», - նշվում է հոդվածում: