iPhone X–ի սեփականատերերը բողոքել են սմարթֆոնի հերթական թերությունից
iPhone X–ը ինքնաբերաբար մի շարք սքրինշոթեր է անում, որոնց ջնջման համար շատ ժամանակ է ծախսվում։ Այս մասին սոցցանցերում օգտատերերի բողոքների մասին հայտնում են լրատվամիջոցները։
iPhone X–ի սեփականատերերը հաղորդում են, որ կոճակի անհարմար տեղակայման պատճառով սմարթֆոնը սքրինշոթեր է անում, ընդ որում՝ որոշ դեպքերում այն հասցնում է օրվա ընթացքում մի քանի սքրինշոթեր անել։
Հիշեցնենք, որ Apple ընկերությունը գումարներ է աշխատում ոչ միայն զուտ սմարթֆոնի վաճառքից, այն զգալի եկամուտ է ստանում նաեւ App Store–ի հավելվածներից։ Morgan Stanley Research հետազոտական խմբի տվյալներով, iPhone–ի սեփականատերերը հավելվածների վրա ավելի շատ են ծախսում, քան Android–ով աշխատող սմարթֆոնների տերերը, հայտնում է ՖԱՆ–ը։