1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 փետրվարի 2019թ., 00:00
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Բաքվում սարսափած են չեչեններից Մեծ նվեր ժողովրդին. Մաշադյանի 23-ամյա որդին ոչ թե կայազորի դատախազ է, այլ դատախազության դատախազ Ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը «Դեղին բաճկոնավորները» սկսել են գրոհել դատարանների ու ոստիկանության շենքերը Երբ հայրիկն ու փոքրիկը մենակ են մնում, եւ հայրիկը գործի է դնում ֆոտոշոփը Իրանում չեն ցուցադրել «Բավարիա»-«Աուգսբուրգ» խաղը կին մրցավարի պատճառով Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայները Լևոն Աղասյանը, առաջ անցնելով ադրբեջանցի և թուրք մարզիկներից (Տեսանյութ) ԱՄՆ-ում պատրաստվում են Մեգան Մարքլի մասնակցությամբ սկանդալային ֆիլմ մեծ էկրաններ հանել Մինչ Բոատենգը ֆուտբոլային խաղի էր մասնակցում, նրա բնակարանը թալանել են Խանութի վաճառողը բեմականացրել է հանցագործությունը՝ ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողնելով Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպում ծրագրված չէ, սակայն դա չի նշանակում, որ խոսելու բան չկա. Զոհրաբ Մնացականյան Հայաստանը Սիրիայում մտադիր է շարունակելու իր ներդրումը մարդասիրական առաքելությանը․ Զոհրաբ Մնացականյան «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն (Տեսանյութ) Վրաց-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են ամենաբարձր կետում. Վրաստանի վարչապետ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը Փարիզում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի վնասազերծման համար 1600 մարդ է տարհանվել «Կալաշնիկովը» ցուցադրել է ինքնապայթեցվող «Կուբ» անօդաչու սարքը ՄԱԿ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ը շարունակում է գաղտնի զարգացնել հրթիռամիջուկային ծրագիրը Մթնոլորտում մեթանի մակարդակի կտրուկ աճը սպառնում է մոլորակի կլիմային. գիտնականներ Մոսկվայում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով Գիտնականները ներկայացրել են Մեծ երկնագույն անցքի հատակին արված բացահայտումները Բրազիլացին, ի նշան Ամազոնի անտառների անտառահատման դեմ բողոքի, բերանով «բռնել» է 6 բոժոժավոր օձերի պոչից (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի արքայազնը ցանկանում է 3,8 մլրդ ֆունտ ստելինգով գնել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 7-ամյա տղան համացանցում ճանաչում է գտել իր արագ վազքի շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ) Փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար Անանյանն ազատեց Օսիպյանի քավորին Փլուզում Սանկտ Պետերբուրգի ՏՏ, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանում. շենքում կարող են մարդիկ լինել Օրվա խաղերի անոնս Պորոշենկոն վստահ է, որ նախագահական ընտրություններին գերազանց արդյունք է գրանցելու Մարատ Բաշարովի կինը վերջապես որոշեց բաժանվել Ամստերդամում բարեփոխում են հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասը Փարիզում ոստիկանները ձերբակալել են «դեղին բաճկոնների» շարժման 26 մասնակցի Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ Լավրովը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարին անվանել է «պատերազմի նախարար» Գիտնականները կատարել են ապագայի կլիմայական կանխատեսում Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են Փենսը Եվրոպային կոչ է արել դուրս գալ իրանական միջուկային գործարքից Կազմվել է տարբեր երկրներում կյանքի որակի վարկանշային ցուցակը «Ծեր» սերմնաբջիջներն ավելի առողջ սերունդ են տալիս. հետազոտություն Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Աշոտյանն իր հեղինակային երգով շնորհավորել է բոլոր սիրահարներին (տեսանյութ) Պետք է օգնել հայերին՝ ցիրուցան անել ադրբեջանցիներին և թուրքերին. Պյատնիցկի (տեսանյութ) Կոռուպցիոն սկանդալ․ Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ դադարեցված ընկերության հետ «Քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը». Էրդողանը Մակրոնին Որո՞նք են Հայաստանի ամենաշատ հարկ վճարող ընկերությունները Ցուցարարները գրոհել են Ալբանիայի վարչապետի կեցավայրը Թուրքիան չի պատրաստվում չեղարկել С-400-ների գործարքը Էլեկտրոնային ծխախոտի պայթյունից ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Հրապարակվել է ռուսական Տ-90ՄՍ նորագույն տանկի փորձարկման առաջին տեսանյութը (տեսանյութ) Ֆրանսիայի իշխող կուսակցությունը հավատարմագրեր չի տրամադրում RT-ին և Sputnik-ին Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն «Դեղին բաճկոնները» Թուլուզի կենտրոնում շրջափակման մեջ են վերցրել Amazon-ի լոգիստիկ կենտրոնը Ադրբեջանի նետած մարտահրավերը. սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը. Ստեփան Դանիելյան Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ Մերկելը կոչ է արել Չինաստանին միանալ զինաթափման միջազգային ջանքերին Մնացականյանը և Լավրովը Մյունխենում քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ օրակարգը Ռոնալդուն կրկնել է սեփական ռեկորդը Հռոմի իշխանությունները մտադիր են սանձարձակ զբոսաշրջիկներին «սև ցուցակում» ներառել՝ արգելելով նրանց վերադարձը քաղաք Տեխասցի հողատետերը Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում. Մերկել Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են խանութպանի պարանոցին ու հափշտակել խոշոր չափի գումար Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին «Եթե մենք ծրագիր չունենանք, Թուրքիան կմտնի Սիրիա». ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է համատեղ ուժերով բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում Ճապոնական ծովի վիճելի կղզիներում մնացել է վերջին բնակչուհին «Մեզ Եվրամիություն չեն ընդունում, որովհետև մենք մահմեդական երկիր ենք». Էրդողան Շղթայական ավտովթար Նոր Նորքում Դեմոկրատները Թրամփի դեմ հետաքննություն են սկսել Մեր հեղափոխությունը գունավոր չէր. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական Zeit պարբերականին Մոսկվայում ամերիկացի հայտնի ֆինանսիստ է ձերբակալվել Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ-ի անդրադարձը (տեսանյութ) Մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի և 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով Օրենքով գող Գուլին Ռուսաստանում պատերազմ է հայտարարել Հասունացող հայ-ռուսական սկանդալ Համաներմամբ ազատ արձակվածը հանցագործություն է կատարել Պայմաններ չենք ունեցել, բայց ֆուտբոլիստ ենք դարձել. Էդգար Մանուչարյան
Հարցում

Շատ հարցերի լուծման բանալին

Կա մի գործ, որը պետք է անելի հիմա՝ հեղափոխական ալիքի վրա։ Պետք է սկսել հենց հիմա, օգնել, խրախուսել, որ դա արվի։

Խնդիրն՝ իրական, անկախ արհմիությունների ստեղծումն է։ Սա մարդկանց արդարացի բողոքներն ու պայքարն անհնազանդության ակցիաներից կտեղափոխի աշխատասենյակներ, (այն ինչի մասին խնդրում և պահանջում է Ն. Փաշինյանը), իսկ երկարաժամկետ կտրվածքով կստեղծի աշխատողների իրավունքների պաշտպանության կայուն մեխանիզմներ։

Սա հասարակության կայացման ամենաամուրն հիմքը կդառնա, երկրում հարաբերությունների նոր մշակույթ կձևավորի։

Պետականության վերականգնման պահից աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրը միշտ խոցելի և ցավոտ է եղել: Եւ այսօր էլ տարբեր ոլորտների աշխատողների բողոքները՝ տաքսիստներ, ուսուցիչներ, բժիշկներ, տոնավաճառների առևտրականներ, հանքարդյունաբերության համակարգի աշխատողներ և այլն, ովքեր երկար լռել են, բայց այսօր, ի վերջո, բարձրաձայնում են տարիների ընթացքում կուտակված բողոքն ու անհամաձայնությունը, արժանանում է հակահարվածի, թե այսքան տարի չէիք բողոքում, մի քիչ էլ համբերեք: Չէին բողոքում, որովհետև մեխանիզմ չկար, հիմա բողոքում են, որովհետև՝ խնդիրներ կան։

Մեղադրել չես կարող, իսկ խրախուսել անհնազանդության ակցիաներն, իսկապես, վտանգավոր է պետության համար։

Խնդիրը պետք է մեկընդմիշտ լուծվի, որպեսզի աշխատողը հասկանա, զգա, գիտակցի, որ ինքը գործատուի ստրուկը չէ, որ կան մեխանիզմներ իրենց իրավունքների պաշտպանության համար:

Եւ գործատուն, ով էլ լինի՝ պետությունը, թե օլիգարխը, սուպերմարկետի տերը, թե մի այլ գործարար, պետք է հասկանան, որ նրանք ստրկատերեր չեն։ Չեն կարող ստիպել, ստորացնել, վախեցնել, սպառնալ, խաբել, ծեծել և այլն։

Սոցիալական վիճակով և գործազրկության մակարդակով պայմանավորված՝ աշխատողները հաճախ աշխատանքը չկորցնելու համար ստիպված են եղել համակերպվել իրենց իրավունքների ոտնահարման հետ, որոնք պարբերաբար կրել են անմարդկային դրսևորումներ։

Արդյունքում ստացվել է, որ մարդիկ կամ աշխատանք ունեն, կամ իրավունքներ՝ առանց աշխատանքի: Աշխատանքի ընդունվելը համարվում է այնպիսի «նվեր», որի համար աշխատողը պետք է «վարձահատույց լինի» իր աշխատանքային գործունեության ընթացքում: Աշխատանքի ընդունելու փաստը դարձել է լծակ գործատուի ձեռքին և աշխատանքն այն արժեքն է, որի համար աշխատողը վարձահատույց է լինում սեփական իրավունքներից և երաշխիքներից օգտվելուց հրաժարվելով:

Դա վառ արտահայտություն էր ստանում հատկապես ընտրությունների ժամանակ, երբ գործատուները աշխատողներին իրենց կամքին հակառակ ստիպում էին մասնակցել նախընտրական հանդիպումների, հավաքների և հանրահավաքների, որովհետև աշխատանք ունենալու հնարավորությունը նրանց զրկում է միջոցառումներից հրաժարվելու իրավունքից։ Իսկ թե քվեարկելու ու «ձայներ բերելու» ինչպիսի պարտականություն էր դրվում աշխատանքից չազատելու դիմաց, բոլորին է հայտնի: Սա, ի դեպ, վերաբերում է և պետական հիմնարկների, և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին։

Հիմա, փոխվե՞լ է արդյոք երկրի սոցիալ տնտեսական վիճակը, նվազե՞լ է արդյոք գործազրկության մակարդակը: Իհարկե՝ ոչ: Այս երկու գործոնները շարունակելու են իրենց բացասական ազդեցությունն ունենալ իրավունքների պաշտպանության հարցում:

Քաղաքակիրթ աշխարհը մշակել և ստեղծել է արդյունավետ մեխանիզմներ, որոնք հիմնված կլինեն հատկապես արհեստակցական միությունների դերի և նշանակության փոփոխությամբ: Եւ որպեսզի ամեն օր այս կամ այլ ոլորտի մի շարք աշխատողներ բողոքի ակցիաների դուրս չգան, անհրաժեշտ է ստեղծել իրավուքների պաշտպանության ռեալ մեխանիզմներ՝ ժամանակակից աշխարհում ընդունված արհմիությունների տեսքով:

Եթե ուզում ենք դնել փոփոխությունների հիմք, պետք է խրախուսել անկախ արհմիությունների ստեղծումը։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց իրավունքերի խախտումների դեպքում կա մարմին, որը հանդես կգա որպես միջոց , գործիք իրավուքների պաշտպանության համար։

Անկախությունից ի վեր, իշխանությունները երբեք չեն կարևորել այս խնդիրը, չեն խրախուսել, որ ստեղծվեն իրական արհմիություններ։ Պետք է սկսել քննարկումներ այս հարցի շուրջ, մշակել նորարարական և ճկուն մոտեցումներ: Հիմա ճիշտ ժամանակն է ստեղծելու մթնոլորտ և մեխանիզմներ, որոնց պարագայում այլևս չի կարող օրինաչափ լինել շահագործումը, իսկ դրա դիմաց՝ պարզապես լռելը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan