Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը 67 տարեկանում ցանկացել է տիեզերագնաց դառնալ
Դեպի տիեզերք կոմերցիոն թռիչքների ուղղությամբ աշխատող բրիտանական Virgin Galactic ընկերության ղեկավար, 67-ամյա միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ցանկանում է տիեզերք թռչել, հայտնում է The Independent-ը:
Հաղորդվում է, որ տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված Virgin Galactic SpaceShipTwo-ի առաջին թռիչքը պետք է կայանա առաջիկա մի քանի ամիսներին:
Բրենսոնը, ցանկանալով ցույց տալ համակարգի հուսալիությունը, պատրաստ է այն փորձարկել և դառնալ տիեզերանավի առաջին կոմերցիոն ուղևորը: Արդեն այժմ նա ինտենսիվ մարզումներ է անցնում դեպի տիեզերք թռիչքի ծանրաբեռնվածությանը պատրաստվելու համար:
Ռիչարդ Բրենսոնը մրցակցում է Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի և Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ տիեզերք զբոսաշրջիկներ առաջին ուղարկողը դառնալու համար: