Սաուդյան Արաբիայի Մոհամմեդ արքայազնը կարգադրել է պայմանագրեր չկնքել գերմանական ընկերությունների հետ
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել
- Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
- Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
- ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի հետ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը կարգադրել է պետական պայմանագրեր չկնքել գերմանական ընկերությունների հետ: Որոշումը նշանակում է, որ Էր Ռիադին շարունակում է նյարդայնացնել Մերձավոր Արեւելքում Բեռլինի քաղաքականությունը, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ այս քայլը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են Siemens-ը, Bayer-ը, Boehringer Ingelheim-ը եւ Daimler-ը:
Գերմանիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածությունն աճում է: Անցյալ տարի Էր Ռիադը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին՝ Լիբանանում քաղաքական ճգնաժամի մասին այն ժամանակվա ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի մեկնաբանությունների պատճառով:
Սաուդյան Արաբիան Գերմանիայի խոշորագույն առեւտրային գործընկերն է: Անցյալ տարի արտահանման ծավալը 6.6 մլրդ եվրո է կազմել: