Թուրքական լիրայի անկման համար Չավուշօղլուն մեղադրել է Էրդողանի «հակառակորդներին»
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական լիրայի անկման համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հակառակորդներին», փոխանցում է Anadolu գործակալությունը:
Ընդ որում, Չավուշօղլուն համոզված է, որ «մանիպուլյացիաները» արժութային շուկաներում չեն դանդաղեցնի Թուրքիայի զարգացումը: «Թուրքիայում փոխարժեքի տատանումների հետեւում կանգնած են Թուրքիայի եւ դրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդներնը: Այս ուժերը փորձում են կոտրել Անկարայի կամքը: Այն, ինչին չեն կարողացել հասնել 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձով, փորձում են հասնել տնտեսական լծակներով»,- ասել է Չավուշօղլուն:
Մայիսի սկզբից թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել էր 20 տոկոսով եւ շարունակում է կորցնել իր դիրքերը: Չնայած անհեթեթ պնդումներին՝ փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ անկման պատճառը հենց Էրդողանն է, որը դեմ է տոկոսադրույքների բարձրացմանը: