Իռլանդիան պատրաստվում է օրինականացնել մանկասպանությունը
Իռլանդիայում մեկնարկած հանրաքվեի արդյունքներն ի վերջո հստակություն կմտցնեն երկրում աբորտների օրինականացման վիճահարույց հարցում: Եթե քաղաքացիների մեծամասնությունը «կողմ» քվեարկի հղիության արհեստական ընդհատման ապաքրեականացմանը, ապա Իռլանդիայի Սահմանադրությունում փոփոխություններ կմտցվեն, ինչը խորհրդարանին թույլ կտա համապատասխան օրենք ընդունել:
1983 թվականին կատարված փոփոխությունը Իռլանդիայի իշխանություններին պարտավորեցնում է հավասարապես պաշտպանել մոր և չծնված երեխայի կյանքի իրավունքը: Կաթոլիկ Իռլանդիան այդպիսով համարվում է աբորտի հարցում Եվրոպայում ամենախիստ օրենսդրությունն ունեցող երկիրը: Հղիության արհեստական ընդհատումը Իռլանդիայում օրինական է համարվում միայն այն դեպքում, երբ կնոջ կյանքը վտանգված է:
Քվեարկության արդյունքները գրեթե անկանխատեսելի են՝ նախնական հարցումների արդյունքներով կողմ և դեմ ձայները գրեթե հավասար են:
Եւ ինչ անուն ուզում են տալ դեռ չծնված երեխայի սպանությանը՝ հղիոեւթյան արհեստակլան ընդհատում, թե աբորտ, իրականում դա ամենասովորական եւ ամենաեղկելի սպանոեւթյունն է:
Եթե մենք երեխային դեռ չենք տեսնում, ենք լսում նրա ճիչը, ապա դա դեռ չի նշանակում, որ նա մարդ չէ:
Top-News.am