Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Անկարայում կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը, հանրությանը ծանոթացրել է, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կիրականացվի, եթե գալիք ընտրություններում իրենց կուսակցությունը մնա իշխանության ղեկին։
Հայտարարության մեջ Էրդողանը նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։
«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը։ Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ ավելի ենք զարգացնելու հարաբերությունները»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։
Աղբյուր` Sabah