Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին եւ Յուլիա Լովոչկինային:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ եւ նախատեսվող միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության եւ ԵԽԽՎ-ի միջեւ առկա համագործակցությունը` կարեւորելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների եւ նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ սպաների եւ պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը: