Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ չի արձակվի, դատարանը մերժեց նրա խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու միջնորդությունը:
Փոխարենը դատարանը որոշել է, որ Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել՝ 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:
Նշենք, որ այսօր Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: