Ալիևը համաներում է հայտարարել ավելի քան 600 դատապարտյալի նկատմամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի՝ մայիսի 24-ին, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ համաներման մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հաղորդում է minval.az-ը:
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, համաներումը վերաբերում է 634 մարդու:
«Ենի Մուսավաթ» թերթը նշում է, որ ցանկում ընդգրկվել է 12 քաղբանտարկյալ: