Վարչապետի որոշմամբ ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ