Տաքսու վարորդը փողոցի մեջտեղում ուղեւորուհուն դուրս է նետել մեքենայից (Տեսանյութ)
Ստամբուլի փողոցներից մեկում տաքսու վարորդը ճանապարհի մեջտեղում հանկարծակի կանգնել եւ բռնությամբ դուրս է նետել մի կնոջ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ումրանիյեյի շրջանում բոլորի աչքի առաջ մի տաքսի կանգնել է փողոցում, վարորդը իջել է մեքենայից եւ հետեւի նստատեղին նստած կնոջ ոտքերից բռնած դուրս է նետել մեքենայից։
Մինչ անցորդներից մեկը փորձել է հասնել տաքսուն, վարորդը արագ նստել է մեքենան ու հեռացել։
Ավելի ուշ ուղեւորուհին դիմել է ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանները ձերբակալել են տաքսու վարորդին։