Պոմպեոյի հայտարարությունները վկայում են Վաշինգթոնի քաղաքական սնանկության մասին. Իրանի ԱԳՆ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի հասցեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները վկայում են Վաշինգթոնի քաղաքական սնանկության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով, Վաշինգթոնը փաստացի իր արտաքին քաղաքականությունը հանել է աճուրդի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած լոբբի, որն ավելի շատ գումար կառաջարկի, կկարողանա ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը՝ իր պահանջներին համապատասխան:
«Պոմպեոն եւ ներկայիս ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաները ոչ միայն իրենց սխալ երեւակայության եւ սխալ պատկերացումների պատանդն են դարձել, այլ ինչն ավելի վատ է՝կոռումպացված լոբբիստների », - ասել է Զարիֆը:
Նա նշել է, որ Պոմպեոյի կեղծ հայտարարությունները հիմնված են ԱՄՆ-ի հին ու ձախողված քաղաքականության վրա, միայն այս անգամ դրանք ավելի հանդուգն եւ կոշտ են արտահայտվել: