Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Պնախարար Շոյգուին
Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված եւ փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկվել է օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը եւ կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:
Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ առանձին, երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը եւ կողմերի պատրաստակամությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով առկա համաձայնությունների եւ ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ: